Արցախում վիճակը բարդանում է. «Հրապարակ»

Արցախում վիճակը բարդանում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից լուրեր ենք ստանում, որ վիճակը բարդանում է, մի կողմից ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել թշնամուն վերադարձնել ելման դիրքեր, հակառակը` տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում եւ նոր դիրքեր զբաղեցնում:

Մյուս կողմից` արցախցիների մոտ աճում է հուսահատությունը, նրանք հասկանում են, որ ՀՀ իշխանությունը լվացել է ձեռքերը, Արցախի տեղն անգամ մոռացել։ Այս անկումային տրամադրություններն ուժգնանում են Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական ելույթից հետո:

Կառավարության վերջին նիստում նրա խոսքից հետո Արցախում արտագաղթի տրամադրություններն աճել են, մարդիկ հասկացել են, որ Հայաստանն այլեւս իրենց անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանի վարչապետը պատրաստվում է տնօրինել իրենց ճակատագիրը` առանց իրենց կամքը հարցնելու:

Արցախի իշխանություններն էլ թեեւ շարունակում են հաճոյանալ Փաշինյանին, սակայն հասկանում են, որ Արցախի ու Հայաստանի շահերն օրեցօր միմյանցից հեռանում են: Գիտակցում են, որ իրենք միայնակ կանգնած են դժվարին մարտահրավերների առջեւ` ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ ներքին:

Եվ որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի, ստիպված են փոխել կառավարման եւ պետական միջոցները ծախսելու առաջնահերթությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում