Արցախում նահատակված 26-ամյա Սուրենը վերջերս էր ամուսնացել, 3 ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության

Արցախում նահատակված 26-ամյա Սուրենը վերջերս էր ամուսնացել, 3 ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության

168.am-ը գրում է․ «Սուրենը մեր շատ լավ տղան էր, ազնվության մարմնավորում էր, մեր աչքի առաջ մեծացած, մեր տղան, մենք միշտ Սուրենին այդպես ենք ասել, որ Սուրենը մեր տղան է»,- Արցախում զոհված 26-ամյա Սուրեն Հայկի Սահրադյանին 168.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց Արմավիրի մարզի Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակիցը:

«Սուրենը մեր ամեն ինչին հասնողն էր, մեր աջ ձեռքը, մի գործ որ լինում էր՝ պատրաստակամ կանգնած էր: Համայնքում մի հատ միջոցառում լիներ՝ առաջին մասնակիցն էր, շատ լավ տղա էր, գյուղի փայլուն երիտասարդներից մեկն էր»,- ասաց նա:

զինվոր

Համայնքապետարանի աշխատակիցը նաև տեղեկացրեց, որ Սուրենն ունի 2 եղբայր և 4 քույր, 3 քույրերն ամուսնացած են, իսկ մյուսները ծնողների հետ  ապրում են մի հարկի տակ, ինքն էլ վերջերս էր ամուսնացել.

«Սուրենն ամեն տարի արտագնա աշխատանքի էր մեկնում, քանի որ այս տարի չկարողացավ մեկնել, որոշեցին 2 եղբայրներով անցնել պայմանագրային ծառայության: Սուրենը մոտ 4 ամիս առաջ էր ամուսնացել, մոտ 3 ամիս առաջ էլ անցավ պայմանագրային ծառայության, սա իր առաջին հերթափոխն էր: 2 եղբայրներով նույն տեղում են կռվել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում