Արցախում մարդիկ նույնն են, Հայաստանում են փոխվել, ուրեմն լարվածությունն այս կողմից է. Լևոն Քոչարյան

«Արցախում մարդիկ նույնն են, այստեղ են մարդիկ փոխվել, և եթե լարվածություն կա, ուրեմն այս կողմից է»:

Այս մասին այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասեց Լևոն Քոչարյանը։

«Ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ այդ լարվածությունը չլինի, բայց դա նկատելի է: Դրա մասին խոսում են և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, բայց ամեն ինչ պետք է անել, որ դա չլինի»: