Արցախում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Արցախում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ ռազմական ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշիի շրջանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ ժամը 21:15-ին իրավիճակը կարգավորվել է։ Տուժածներ չկան։

Հրադադարի պահպանման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

ռուս խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների հետ: