Արցախում զինվոր է մահացել, ով ՌԴ-ից էր եկել՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու
Արցախում հունվարի 27-ին մահացած 19-ամյա զինծառայող Հովսեփ Գրիգորյանը Սպիտակ քաղաքի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սպիտակի զինկոմ Աղասի Խաչատրյանը նշեց, որ Հովսեփ Գրիգորյանը ծնվել է Վրաստանում, ապրել ՌԴ-ում՝ մոր եւ քրոջ հետ:
Հիշեցնենք, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել զենքի կանոնների խախտման հետեւանքով: Նա մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:
Նյութի աղբյուր՝ armtimes.com