Արցախում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը. հակառակորդն արձակել է 3 արկ

Արցախում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը. հակառակորդն արձակել է 3 արկ

Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության բանակը։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արեւմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

մարտական դիրքեր

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին եւ զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից: