Արցախն ու Սյունիքն այս պահին հոսանքազրկված են

Արցախն ու Սյունիքն այս պահին հոսանքազրկված են

Ողջ Արցախի Հանրապետությունում և Սյունիքի մարզում այս պահին հոսանք չկա։ Հայաստանի հարավն ու Արցախն արդեն կես ժամից ավելի գտնվում են խավարի մեջ։ Այս մասին գրում է Ֆեյսբուքի ողջ հայկական տիրույթը։

Լուրը հաստատեցին նաև 168.am-ի աղբյուրները Սյունիքի մարզից և Արցախից։ Ստեփանակերտից մեզ ասացին, որ ցերեկը նույնպես անջատում եղել է, բայց մոտ մեկ ժամ անց վերականգնվել են էլեկտրականության մատակարարումները։

սյունիք կապան

Արցախից հայտնում են, որ իրենց ասել են` հոսանքը Հայաստանից է գալիս, այնտեղ վթար է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Սյունիքին ու Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող Տաթևհէկի մի մասը վերջին իրադարձությունների արդյունքում անցավ Ադրբեջանին։

Մինչ լուրը պատրաստում էինք հրապարակման, տեղեկացանք, որ Արցախում և Սյունիքի մարզում արդեն վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս մասին մեզ հայտնեցին Ստեփանակերտից, Քաջարանից, Սիսիանից և Կապանից: