Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու զինտեխնիկաներ, պատճառելով զգալի կորուստներ (Տեսանյութ)

Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու զինտեխնիկաներ, պատճառելով զգալի կորուստներ (Տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես է ՊԲ զորքերի կողմից ոչնչացվում հակառակորդի զինտեխնիկան։

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը

Նշենք, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը։

հակառակորդ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

Տեսանյութը ստորև