Արցախի ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել

Արցախի ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել

Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի կրակոցից Մարտակերտում քաղաքացի է զոհվել: Արցախի ՆԳՆ-ը մանրամասներ է հայտնել դեպքից՝ հրապարակելով լուսանկարներ:

«Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»: