Արցախի նախագահը լուսակար է հրապարակել ԱԱԾ պետի դստեր հարսանիքից

Արցախի նախագահը լուսակար է հրապարակել ԱԱԾ պետի դստեր հարսանիքից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ազգային ազատագրական պայքարում, մեր բանակի, ուժային այլ կառույցների կայացման գործում մեծ ավանդ ունեցող ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն այսօր հյուրընկալել էր մեզ՝ դստեր Արմինեի և Գոռի պսակադրության առիթով:
Կարծում եմ՝ ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր իսկ մասնակցությամբ ազատագրված հայրենի հողում զավակին ամուսնացնելը:

Ահա պայքարելու, հաղթելու և Ազատ Հայրենիքում ապրելու իմաստը…

Շնորհավո ՛ր…»: