Արցախի հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ

Արցախի հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքը։

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման:

ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ: