Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է Եվրոպայի լիգայի խաղը․ Տեսանյութ

Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է Եվրոպայի լիգայի խաղը։

Լյուքսեմբուրգում Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյուդելանժի» և ադրբեջանական «Ղարաբաղի» հանդիպումը 15 րոպեով ընդհատվել է․ պատճառը խաղադաշտի վրա Արցախի դրոշով դրոնի հայտնվելն էր։

Հայաստանի հավաքականի FAF ֆան-ակումբը ֆեյսբուքյան էջում հրապարակել է միջադեպից լուսանկար և տեղեկացրել, որ ակցիան իրականացրել են իրենց տղաները։

Տեսանյութը՝ ստորև