Արտաշատի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է երկհարկանի մահճակալից կախված 13-ամյա տղայի դի

Արտաշատի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է երկհարկանի մահճակալից կախված 13-ամյա տղայի դի

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանը:

Ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում:

el

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական բաժնի պետ Ն. Մուրադյանի և  ավագ քննիչ Ա. Սուլթանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է: