Արտակ Զեյնալյանի աշխատանքի հետ կապված որոշ մտահոգություններ կային․ Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դժվարանում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը մեկնաբանել:
Հարցին՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը գո՞հ էր արդյոք նախարարի աշխատանքից, Մակունցն ասաց․
«Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված, այո՛, խմբակցությունում որոշակի մտահոգություններ կային առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված»։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ՝ Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: