Արտակ Դավթյանի պատճառով Նախիջևանի ուղղությամբ տարածք ենք զիջել. Մովսես Հակոբյան (Տեսանյութ)

Արտակ Դավթյանի պատճառով Նախիջևանի ուղղությամբ տարածք ենք զիջել. Մովսես Հակոբյան (Տեսանյութ)

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ գներալ-գնդապետ Մովես Հակոբյանը:

«Մենք դեռևս 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում։

Մովսես Հակոբյանը նշել է, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Արտակ Դավթյան Նիկոլ Փաշինյան

«ՊՆ-ն և գլխավոր շտաբի կառույցը համարյա կրկնապատկվել են: Դա եղել է 2018-ի մայիսից այս կողմ. հրամանը շատ վատ հրաման է, որի համարը եղել է 0038, հույժ գաղտնի, Մարտի 1-ի համարի պես, մի զրո ավելի:

Կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, վերջացրած գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ողջ հրամանատարական կազմը իր հրետանիով, կապի միջոցներով, բացի զինվորներից, որովհետև մեր զինվորների քանակը քիչ է, չի բավարարում, որ ամեն տեղ զինվոր պահենք»,- ասել է Մովսես Հակոբյանը։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում