Արտակարգ դեպք Երևանում. 71-ամյա Վարդը ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ 64-ամյա Ծաղիկին, ապա վնասել նրա մեքենան

Արտակարգ դեպք Երևանում. 71-ամյա Վարդը ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ 64-ամյա Ծաղիկին, ապա վնասել նրա մեքենան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի շենքերից մեկում ամուսինը ծեծի է ենթարկում կնոջը:

կարմիր բերետ

Նշված հասցե է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ, 64-ամյա Ծաղիկ Ք.-ին նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում նախկին ամուսինը՝ 71-ամյա Վարդ Հ.-ն, հարվածներ է հասցրել, ապա նրա հասցեին հնչեցրել սպանության սպառնալիքներ ու վնասել շենքի բակում կայանված, Ծաղիկին պատկանող ավտոմեքենան:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները Վարդ Հ.-ի նկատմամբ տեղում կիրառել են անհետաձգելի միջամտություն: