Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվածի քույրը պնդում է, որ եղբայրը վրաերթի է ենթարկվել Դավթաշենի նոտարի պատճառով

Արտակարգ դեպք Երևանում. կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվածի քույրը պնդում է, որ եղբայրը վրաերթի է ենթարկվել Դավթաշենի նոտարի պատճառով

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Ս․ Հ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։

vraert 1

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ վրաերթը, վրաերթի ենթարկվածը առավոտյան այցելել է Դավթաշենում գործող նոտարական գրասենյակ, որտեղ, ըստ վրաերթի ենթարկվածի հարազատների, անհարգալից վերաբերմունքի է արժանացել նոտարներից մեկի կողմից, որից հետո նոտարի ցուցումով դրսում հավաքված մի քանի տղաներ հարձակվել են նրա վրա, ով դիմել է փախուստի, որի ժամանակ էլ վրաերթի է ենթարկվել։

Այդ դեպքի տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նախաքննություն է սկսվել։

Կիսվել