Արտակարգ դեպք Երևանում. «Ապավեն» ընկերությունում քաղաքացին նռնակ է պայթեցրել. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Արտակարգ դեպք Երևանում. «Ապավեն» ընկերությունում քաղաքացին նռնակ է պայթեցրել. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում  ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան  43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության  Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Տեղում է նաև  ոստիկանության Շենգավիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել, ով բարեբախտաբար, վնասազերծվել է  և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Հայկ Բարսեղյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, մինչև հետաքննչական և քննչական խմբերը մոտենան:

Ոստիկանությունը պարզում է  նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը: Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենան, դռան ապակիները, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: