Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ Էրեբունու հայտնի հանրակացարաններից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի

Արտակարգ դեպք Երևանում․ Էրեբունու հայտնի հանրակացարաններից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 125/3 հանրակացարանային շենքի նկուղային հարկում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալդրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված նկուղային հարկում, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։ 

Դեպքի փաստով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպասնություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քնիիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կիսվեք էջում