Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսատան դիմաց․ Mercedes-ը բախվել է բեռնատար Volvo-ին, ինչի հետևանքով պայթյուն է առաջացել

Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսատան դիմաց․ Mercedes-ը բախվել է բեռնատար Volvo-ին, ինչի հետևանքով պայթյուն է առաջացել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն է բախվել բեռնատարին։