Արտակարգ դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. բանտում աշխատակիցներն իրար են ծեծել

Արտակարգ դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. բանտում աշխատակիցներն իրար են ծեծել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ 

Այդ օրը նշված հիմնարկի 2-րդ տեղամասի պետ՝ Երևանի բնակիչ, 41-ամա Վարդան Բ-ն իր վերադասին հայտնել է, որ նույն օրը, կեսօրին 2-րդ տեղամասով անցնելիս է եղել, երբ մուտքի կիսաբաց դռնից լսել է, թե ինչպես են հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ՝ Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Արամ Հ-ն և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Տարոն Հ-ն իրար հետ զրուցում ու զրույցի ընթացքում վերջիններս իր հասցեին հնչեցրել են անձնական բնույթի վիրավորանք։

Ինքը մոտեցել է նրանց և փորձել է պարզել, թե ինչու են վիրավորում, ու ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Տարոն Հ-ն բռունցքով և ոտքով հարվածել է Վարդան Բ-ին, այդ թվում՝ որովայնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Հայաստանի  քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։