Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Բելառուս» տրակտորը կողաշրջվել է. վարորդին 2 ժամում կարողացել են դուրս հանել

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Բելառուս» տրակտորը կողաշրջվել է. վարորդին 2 ժամում կարողացել են դուրս հանել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և կան տեղեկություններ, որ ներսում արգելափակված քաղաքացի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Դեպքի վայր է բերվել կռունկ, իսկ փրկարարները մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացան վարորդին դուրս բերել:

Մինչ այդ Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին վիրավորին, ապա տեղափոխեցին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը: