Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 16-ամյա տղան «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 16-ամյա տղան «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը 14:30 –ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 16-ամյա Հովսեփ Ա.-ն է: Մինչ բժիկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00–ի սահմաններում երեխան իրենց տան նկուղում գտել է փամփուշտ (որի տեսակը պարզվում է), փորձել է այն մասնատել, ինչի հետևանքով այն պայթել է և երեխան ստացել է վնասվածք:

Հետաքննիչ Համբարձումյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: