Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. շտապօգնության աշխատակիցները մինչ հասել են նշված հասցե, քաղաքացին արդեն մահացած է եղել

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. շտապօգնության աշխատակիցները մինչ հասել են նշված հասցե, քաղաքացին արդեն մահացած է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ օգոստոսի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ ժամը 23:13-ին կանչով մեկնել են Պուշկինո գյուղի տներից մեկը, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն քաղաքացուն:

Ահազանգողը հայտնել է նաև, որ մինչ իրենք հասել են նշված հասցե, այդ քաղաքացին արդեն մահացած է եղել:

Այդ ժամանակ նշված հասցեում մահացած Ֆ. Ճշմարիտյանի որդիներից մեկը մեղադրել է իրեն իր հոր մահվան մեջ՝ անհիմն վիճաբանել, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով վնասվածք: