Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում. Mercedes-ը հայտնվել է Հրազդան գետում

Արտակարգ դեպք՝ Երևանում. Mercedes-ը հայտնվել է Հրազդան գետում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկակար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում ավտոմեքենա է ընկել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:

Պարզվել է, որ Հրազդան գետում է հայտնվել Mercedes մակնիշի ավտոմեքենա: Քանի որ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, հրշեջները ոչ մի գործողություն չեն կատարել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարորւթյան ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների՝ դեպքի վայրից գնալուց հետո գումարտակի հրամանատարի տեղակալ Կ. Ավետիսյանը պարեկներին հանձնարարում է հեռանալ դեպքի վայրից, մինչդեռ նա պարտավոր էր տեղում իրականացնել ծառայություն, ճշտել՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ով է եղել վարորդը, ինչպես նաև՝ ում անունով է հաշվառված ավտոմեքենան:

Չէ՞ որ հնարավոր էր՝ նշված ավտոմքենայով հանցագործություն կատարած լինեին, կամ ավտոմեքենան գտնվելիս լիներ ավտոհետախուզման մեջ:

Մինչդեռ Կ. Ավետիսյանը, հավանաբար, առաջնորդվել է «գայիշնիկի» հոգեբանությամբ, քանի որ նախկինում եղել է ՃՈ ծառայող ու դեպքի վայրից հեռացնելով պարեկներին, ինքը նույնպես հեռացել է:ՀՀ ոստիկանության ղեկավար կազմն ու պարեկային ծառայությունը պետք է հետևություններ անեն, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն:

Կիսվել նյութով