Արտակարգ դեպք՝ Երևանում. հրշեջներին հաջողվել է կանխել թիվ 26 երթուղու ավտոբուսում առաջացած հրդեհը

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրշեջներին հաջողվել է կանխել թիվ 26 երթուղու ավտոբուսում առաջացած հրդեհը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու դիմաց, ավտոբուս է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, տեղում օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Գուրգեն Դանիելյանն ու Էդիկ Սասունցը սահմանազատել են տարածքը և իրենց ավտոմեքենաների մեջ եղած կրակմարիչներով պայքարել են կրակի տարածման դեմ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվել է, որ այրվել է թիվ 26 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսի հետևի անվակամարը։