Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. կոտրել են Վարդենիկ վարչական շենքին տեղադրված տեսախցիկն ու պատուհանի երկշերտ ապակին

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. կոտրել են Վարդենիկ վարչական շենքին տեղադրված տեսախցիկն ու պատուհանի երկշերտ ապակին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Այդ օրը ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Արմեն Ավետիսյանից, ով հայտնել է, որ գիշերը քարով հարվածել և կոտրել են Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարի աշխատավայրի շենքի տեսախցիկն ու երկրորդ հարկի պատուհանի երկշերտ ապակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները և ըստ տեղեկությունների՝ նշված արարքը կատարելու կասկածանքով որոնվում է նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Բայանդուր Մ.-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Ավետիսյանը Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարն է: