Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է․ նրա մոտ կորոնավիրուս է կասկածվում

Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է․ նրա մոտ կորոնավիրուս է կասկածվում

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածության թեստ է հանձնել։

Նախարարությունից փոխանցեցին, որ Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը արդեն պարզվել է։

Այս պահին նախարարի թեստի արդյունքները դեռ հայտնի չեն։