Արսեն Թորոսյանը վաղը սենսացիոն ցուցմունք է տալու

Արսեն Թորոսյանը վաղը սենսացիոն ցուցմունք է տալու

hraparak.am-ը գրում է․ «Մենք արդեն գրել ենք, որ վաղը՝ հուլիսի 3-ին, Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառք վերցնելու գործով դատական նիստին ներկայանալու է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հետաքրքրական է, որ Թորոսյանին դատարան հրավիրելու միջնորդությունը ներկայացրել են հենց մեղադրյալի պաշտպանները՝ բնականաբար ակնկալելով իրենց առաջադրած հարցերին այնպիսի պատասխաններ, որոնք կօգնեն իրենց պաշտպանյալ Արսեն Դավթյանին:

«Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Արսեն Թորոսյանը դատարանում շատ կարեւոր ցուցմունք է տալու, որը շրջելու է դատաքննության ընթացքը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որոշել է հնարավորինս նպաստել, որ իր նախկին տեղակալի նկատմամբ հնարավորինս մեղմ դատավճիռ կայացվի:

Նախարարն, ըստ որոշ լուրերի, հնարավոր է դատարանում հայտարարի, որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն՝ առանց նախարարի հետ համաձայնեցնելու և համապատասխան հրաման ձևակերպելու որևէ բժշկական կազմակերպության պետպատվերն ավելացնել, ուստի, այն արաքը, որը կատարել է Արսեն Դավթյանը՝ գումարի դիմաց խոստանալով բարձրացնել Հանրապետական ծննդատանը հատկացվող պետպատվերի ծավալը, ոչ թե կաշառք է, այլ խարդախություն, որը կատարվել է ոչ թե փոխնախարարի, այլ մյուս մեղադրյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից»:

Մանրամասները՝ այստեղ։