Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու համար

Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու համար

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով:

Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար, ինչը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ:

Թորոսյանը պետք է գիտակցի, որ ՈՉ ՄԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ կամ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ նրան չի փրկելու քրեական պատասխանատվությունից իսկ փախուստի դեպքում անխուսափելիորեն հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան»: