Արուս, դու սուս… Ինչպես է Արուս Տիգրանյանը ծաղրում

Այն, ինչ կատարվեց այս մեկ ամսվա ընթացքում մեր երկրում, տարբեր անուններ է ստացել` թավշյա հեղափոխությունից մինչև սիրո և հանդուրժողականության հեղափոխություն: Չենք կարող չնշել, որ այս օրերին հաճախ խոսվում էր այն մասին, որ ցուցարարները նույնիսկ իրենց հետևից մաքրում են` հերթական հաղթանակը տոնելուց մեկ օր անց:

Այդ ամենին նույնիսկ անդրադարձել էին ռուսական ԶԼՄ-ները` իրենց հիացմունքն արտահայտելով:  Չենք հերքում, որ բուն ցույցի օրերին Երևանն այդքան էլ չէր փայլում մաքրությամբ` հաշվի առնելով մարդաշատությունը, սակայն  այդ ամենն իսպառ վերանում էր հաջորդ իսկ օրը:

Նույնիսկ այսօր ֆեյսբուքում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հատուկ միջոցառումներ են ստեղծել` «Մաքրում ենք Երևանը» և այլ նմանատիպ անվանումներով: Ժամեր անց քաղաքը կվերադառնա իր հին տեսքին, իհարկե, ոչ միայն ցուցարարների ջանքերով:

Այս ամենն այնքան է քննարկվել, որ բոլորի համար էլ արդեն պարզ էր, որ աղտոտվածությունն ընդամենը ժամերի հարց է. բոլորի, սակայն` ոչ լրագրող Արուս Տիգրանյանի համար: Երբ երեկ ամբողջ համացանցը ողողված էր ուրախ տեսանյութերով, Արուսը որոշել էր «տարբերվել» և իր Instagram-ում հրապարակել էր լուսանկարներ` ակնհայտ ծաղրանքով մատնանշելով աղտոտվածությունը:

Եթե նա դա աներ օրեր անց, բարձրաձայնված հարցն ընդունելի կլիներ, սակայն տվյալ պարագայում ակնհայտ է, որ Արուսը Instagram-ը շփոթել էր իր ռեպորտաժների հետ, որտեղ երբեմն նաև անտեղի է սրամտում:

Ամփոփման փոխարեն պարզապես կավարտենք այս օրերին արդեն դասական դարձած արտահայտությամբ, իհարկե, այն որոշակի փոփոխության ենթարկելով` Արուս, դու սուս:

Նյութի աղբյուր՝ asekose.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...