Արշակ Սադոյանը դիմում է հղել ՀՀ Վարչապետին, ԱԺ և ՀՀ նախագահներին

Արշակ Սադոյանը դիմում է հղել ՀՀ Վարչապետին, ԱԺ և ՀՀ նախագահներին

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը դիմում է հղել ՀՀ Վարչապետին, Հանրապետության և Ազգային ժողովի նախագահներին.

«Նախ ուզում եմ դիմել Ձեզ առաջարկով, որ Ձեր հրապարակային ելույթներում ավելի հանգամանաորեն անդրադառնաք հետևյալ խնդրին․

Նշեք այն, որ չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս դիմել էին բոլոր երկրներին կոչով` Կորոնավիրուսի դեմ մղվող համընդհանուր այս պայքարի ժամանակ զերծ մնալ բախումներից, կոնֆլիկներից, սակայն դրան հակառակ Ադրբեջանական իշխանությունները`Էրդոհանի թելաադրանքով, առանց հաշվի առնելու նաև իրենց ժողովրդին էլ պատճառվող վնասները, միտումնավոր այս պատերազմը սկսեցին այն ժամանակ երբ մեր ռեգիոնում նույնպես` ամբողջ թափով ծավալվում էր համավարակի նոր ալիքը:

Եւ դա այն հույսով, որ վարակի տարածումը էապես կջլատի մեր ուժերը, կնպաստի մեր պաշտպանական կարողությունների թուլացմանը: Ակհայտ է, նաև որ նրանք դա հատուկ էին ծրագրել որպես էթնիկ զտմանը, ցեղասպանության կազմակերպմանը նպաստող մի նոր, լրացուցիչ ձև: Եւ մենք այժմ, նրանց դեմ փաստորեն կենաց մահու պատերազմ ենք մղում արդեն երկու ճակատներում:

Արշակ Սադոյան

Փառք ու պատիվ մեր զինվորականներին, սահմանում կանգնած քաջերին, որ կարողանում են առաջին, հիմնական ճակատում դիմակայել թշնամուն: Բայց ցավոք, երկրորդ ճակատում մենք անընդհատ պարտություններ ենք կրում: Հիմնականում իհարկե ոչ մեր մեղքով: Երբ անընդհատ հրետակոծվող քաղաքներից, գյուղերից մարդիկ են զանգվածաբար տեղահանվում, հնարավոր չի տեղաշարժի արգելքներ մտցնել և դրանով գոնե մասամբ սահմանափակել վարակի տարածումը:

Երբ առողջապահական մեր ոչ մեծ ռեսուրսներով համակարգը ամբողջությամբ ծանրաբեռնված է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ խաղաղ բնակչությունից տուժած մեծաքանակ վիրավորներին բուժօգնություն տրամադրելով, բնական է որ նա ուղղակի չի հասցնում, ստիպված է լինում Կորոնավիրուսով հիվանդների մեծ մասին ոչ թե մեկուսացնել, այլ ուղարկել տուն ինքնաբուժման, ինչը վարակի տարածմանը ծան հետևանքներով է հղի:

Եւ այժմ, երբ ամեն օր արդեն երկուսից երեք հազար նոր վարակվածներ, մի քանի տասնյակ նոր մահերի քանակ է գրանցվում, ցավոք արդեն ակնհայտ է դառնում, որ մենք այդ պատճառով ոչ թե մոտեցել, այլ երկու ոտքով ենք կանգնած հումանիտար աղետի շեմին: Մեզ քիչ ժամանակ էր պետք շունչ քաշելու, կարգի բերելու բուժօգնության տրամադրման մեր համակարգը: Սակայն նաև այդ պատճառով է, որ Էրդողանները անընդհատ վիժեցնում են հումանիտար հրադադար հաստատելու բոլոր փորձերը:

Վարակի տարածման օջախների մարումը համընդհանուր կարևորության խնդիր է: Եւ այն ինչ արվում է նրանց կողմից արդեն հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Եւ մեր պարտքն է այդ մասին անընդհատ բարձրաձայնել, թմբկահարել աշխարհով մեկ և մատնանշելով մեղավորներին՝ պահանջել աշխարհից որքան հնարավոր է շուտ նպաստեն կանխելու աղետի հետագա տարածումը:

Բայց, իհարկե, բոլոր դեպքերում մենք էլ մեր կողմից հնարավոր քայլերը պետք է ձեռնարկենք: Սա արդեն ռազմական աջակցության խնդրանք չէ: Մենք միայն մեր ուժերով արդեն չենք կարող մարել համավարակի տարածման այս օջախը և իրավուք ունենք և պետք է դիմենք, պահանջենք կարող ուժերից, պետություններից հնարավոր բոլոր միջոցներով օգնել մեզ այդ խնդրում:

Նիկոլ Փաշինյան Ազգային ժողով

Որպես Հանրային խորհրդի, կառավարության խորհրդատվական մարմնի անդամ ես նախապես հրապարակելով այս նամակը, պաշտոնապես, դիմում եմ Ձեզ հետևյալ առաջարկներով`

ա) Մի կողմ դնելով նրբանկատությունը, ներկայացնելով ստեղծված իրավիճակի բարդությունը և այն, որ վարակի դեմ տարվող պայքարում մեր ուժերը արդեն չեն բավարարում, պաշտոնական գրությամբ դիմել միջազգային համապատասխան կազմակերպություններին, բարեկամ պետություններին խնդրանքով հնարավոր բոլոր միջոցներով օգնել հաղթահարելու համավարակի հետ կապված հումանիտար այս ճգնաժամը:

բ) Հայտարարված ռազմական դրության շրջանակներում, հաշվի առնելով նաև պաշտպանական համակարգի բոլոր պահանջները, նորից մտցնել համավարակի տարածման կանխարգելմանը նպաստող սահմանափակումները: Միաժամանակ, խնդիր դնել հնարավոր բոլոր դեպքերում անցնել աշխատանքների հեռավար կատարմանը:

գ) Հաշվի առնելով թե ներկայումս ինչ մեծ քանակությամբ վարակակիրներ չեն հոսպիտալացվել այլ ուղարկվել են տուն ինքնաբուժման, իսկ նրանց կողմից ինքնամեկուսացման պահանջների թերի կատարումը վարակի ինչ ավելի լայն տարածման աղբյուր կարող է դառնալ` նրանց հետ հնարավոր շփումները նվազեցնելու նպատակով ամեն օր հրապարակել դրական թեստավորված անձանց ցուցակը` նշելով նաև նրանց հասցեներն ու աշխատանքի վայրերը: Եւ ամեն օր էլ այն թարմացնել, հանելով առողջացածներին այդ ցուցակներից:

դ) Անհրաժեշտության դեպքում կատարել կադրային պահանջվող փոփոխությունները և հաշվի առնելով սպասվող օգնություն ծավալները պայմաններ ստեղծել առողջապահական համակարգի կարողությունների հետագա ընդլայնման համար»: