Արշակունյաց պողոտայում BMW-ն բարձր արագությամբ բախվել է «07»-ին, ու հայտնվել բենզալցակայանում (Տեսանյութ)

Արշակունյաց պողոտայում BMW-ն բարձր արագությամբ բախվել է «07»-ին, ու հայտնվել բենզալցակայանում (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։30-ի սահմաններում Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հատվածում գտնվող բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման լույսերը, լիցքավորման սարքը, իսկ BMW-ն բախման վայրից մոտ 80 մետր առաջ է ընթացել։

Տեսանյութը ստորև