Արմեն Սարգսյանը պարել է և թութ թափ տվել Քարահունջում․ Տեսանյութ

Արմեն Սարգսյանը պարել է և թութ թափ տվել Քարահունջում։ Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։

Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։

2014 թվականից կազմակերպվող միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում: