Արմեն Չարչյանը տեղափոխվել է Վարդաշեն ՔԿՀ

Արմեն Չարչյանը տեղափոխվել է Վարդաշեն ՔԿՀ

«Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը տեղափոխվել է Վարդաշեն ՔԿՀ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյան:

«Երբ տեղափոխում էին, ուղեգիր կար բժշկի կողմից տրված, որ ունի բժշկական հսկողության կարիք, և որը այս պահի դրությամբ չի ապահովվում»,- նշել է նա:

Նշենք, որ օրեր առաջ Արմեն Չարչյանը վիրահատվել էր։ Վիրահատական միջամտությունը տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով։