Արմավիրի բանտում գիշերը կալանավոր է մահացել. նա օգնություն է խնդրել

Արմավիրի բանտում գիշերը կալանավոր է մահացել. նա օգնություն է խնդրել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր գիշերը 3-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 8-րդ խցում կալանավոր է մահացել, որը ֆրանսահայ Ա. Սաֆարյանն է:

Ըստ ՔԿՀ դատապարտյալներից մեզ հասած լուրերի՝ նա մի քանի օր դժգոհել է, որ սիրտը ցավում է, ավելին՝ նրա խցում գտնվող անձինք ասել են, թե բժիշկ են կանչել, չի եկել: Երեկոյան կապտել է, վատացել, ինչից հետո պարզվել է, որ նա մահացել է:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից, մանրամասնում են, որ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։

առողջապահության նախարարի տեղակալ

Նշվում է, որ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։