Արճիսցիները խմելու ջուր չունեն. ի նշան բողոքի՝ նրանք փակել են միջպետական ճանապարհը

Արճիսցիները խմելու ջուր չունեն. ի նշան բողոքի՝ նրանք փակել են միջպետական ճանապարհը։

Այսօր վաղ առավոտից Արճիս համայնքի բնակիչները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղին: Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։

Գյուղացիներին են միացել երեխաները և տարաները ձեռքներին փակել ճանապարհը. նրանք այսպիսով փորձում են կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա: