ՄամուլՏեսանյութ

Արձանագրությունը կազմելուց հետո ասում են՝ «քեզ դեռ կգտնեմ»

35-ամյա լեյտենանտ Հռիփսիմե Ստամբուլյանը ծառայում է այն սկզբունքով, որ ոստիկան է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս՝ անկախ նրանից՝ տվյալ պահին համազգեստո՞վ է, թե՞ ոչ:

Վերջինս Ոստիկանության համակարգում է 2015 թվականից, Պարեկային ծառայությունում ներգրավվել է 2021 թվականից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ փոքր հասակում կորել է, հայտնվել ոստիկանության բաժանմունքում. ոստիկանների ջերմ ընդունելությունը սեր է առաջացրել համակարգի նկատմամբ, մեծացել է և որոշել դրա մի մասը դառնալ:

Կին պարեկը միաժամանակ անկեղծանում է՝ եղել է շրջան, երբ հրաժարվել է ծառայությունից, թողել համակարգը, սակայն կարճ ժամանակ անց հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ. թերի է առանց ոստիկանական համազգեստի ու աշխատանքի:

«Ինձ իմ ափսեում չէի զգում, գործառույթներր, որ աշխատանքի ընթացքում իրականացնում էի, քաղցի նման ինձ հետապնդում էին, դրա համար նորից վերադարձա իմ աշխատանքին՝ համակարգ»,- նկատում է Հռիփսիմեն:

Վերջինիս համար գերնպատակ է իր աշխատանքով պայքարել այն խնդիրների դեմ, որոնք վտանգի տակ են դնում քաղաքացիների կյանքն ու առողջությունը:

Կիսվեք էջում