«Արթուր Վանեցյանն է լինելու վարչապետ մեր հաղթանակի դեպքում» (Տեսանյութ)

«Արթուր Վանեցյանն է լինելու վարչապետ մեր հաղթանակի դեպքում»

Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Հայրենիք» կուսակցությունն Արցախում հանդիումներ է ունեցել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հոգևոր դասի և «Ազատամարտիկների միության» անդամների հետ, այսինքն՝ նախատեսված բոլոր հանդիպումներն էլ տեղի են ունեցել, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ի սկզբանե նախատեսված չի էլ եղել։

«Մեր այցի նպատակն էր, որ հանդիպենք ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների, այլ քաղաքական կուսակցությունների հետ։ Իմ տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում նախատեսված չի էլ եղել, իսկ ինչ վերաբերում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե Արայիկ Հարությունյանը չի ընդունում այն ուժերին, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա, նախ ուզում եմ հավատալ խոսնակի՝ այս հայտարարությունից հետո արած պնդմանը, թե դա իր անձնական կարծիքն է, և հետո հարց եմ հնչեցնում. ի՞նչ է դա նշանակում. չէ՞ որ ՀՀ քաղաքական ուժերի 98-99 տոկոսը քննադատում է Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը, հետևաբար՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանը չի ընդունելու քննադատող այդ 89-90 տոկոս կազմող քաղաքական ուժերին, էլ չեմ խոսում, որ ՀՀ-ի այս իշխանությանը քննադատում է բնակչության և Արցախի բնակչության մի մասը։

Ես, անկեղծ ասած, ուզում եմ հավատալ, որ սա անհեռատես հայտարարություն էր ընդամենը, և ոչ ավելին»,- ասաց Արսեն Բաբայանը։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում