Արթուր Վանեցյանը պարգևավճարը փոխանցել է վերականգնողական կենտրոնին

Արթուր Վանեցյանը պարգևավճարը փոխանցել է վերականգնողական կենտրոնին

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրել է.

«Ի կատարումն «Պատիվ ունեմ» խմբակցության որոշման Արթուր Վանեցյանը այսօր ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին»:

Հիշեցնենք, որ այսօր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով․

««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»: