Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա

Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և որոշ լրատվամիջոցներում հայտնվել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ ինքնաթիռում արված լուսանկարը, և նշվում է, որ վերջինս կնոջ հետ այսօր վաղ առավոտյան դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արթուր Վանեցյանն ու կինը մեկնել են Ֆրանկֆուրտ:

Արթուր վանեցյան նոնա

«Հայրենիք»-ի խորհրդի անդամ, կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը տեղեկացրեց, որ Արթուր Վանեցյանը Եվրոպա է մեկնել բուժման նպատակով։

Մամուլի քարտուղարը նշեց, որ պատգամավորը 2 օրով է մեկնել Եվրոպա և այլ մանրամասներ չհայտնեց։