Արթուր Վանեցյանը եկել է դատարան՝ աջակցելու Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ)

Արթուր Վանեցյանը եկել է դատարան՝ աջակցելու Գագիկ Ծառուկյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակ է եկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա հետ միասին դատարանի բակում են հավաքվել Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները։

Դատարանում ներկա են նաև «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ-ից՝ Իշխան Սաղաթելյանն ու Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Գործը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Տեսանյութը ստորև