Արթուր Մեսչյանն ազատվե՞լ է աշխատանքից

Արթուր Մեսչյանն ազատվե՞լ է աշխատանքից

Hraparak.am-ը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրից այսօր տեղեկություն էինք ստացել, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Ըստ նույն այդ աղբյուրի՝ Մեսչյանն է որոշել ազատվել, այլ ոչ թե ազատել են նրան, քանի որ չի կարողացել  ժամանակին տված խոստումներն իրականություն դարձնել։

Պաշտոնական տեղեկություն փորձեցինք ստանալ քաղաքապետի մամուլի խոսնակից, վերջինս ասաց, որ Մեսչյանը շարունակում է աշխատել, չի ազատվել պաշտոնից։ Սակայն մեր աղբյուրը պնդում է, որ նա առնվազն երկու օր է աշխատանքի չի գնում։

Նշենք, որ Մեսչյանը նախկինում բազմաթիվ գայթակղիչ խոստումներ էր տվել Երեւանի հետ կապված՝ մետրոյի նոր կայարանից մինչեւ ճոպանուղու կառուցում։ Իսկ նշանակման պահին ասել էր, որ ինքը պատրաստվում է ընդամենը երկու տարի աշխատել այս պաշտոնում։