Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց Թուրլըխանովի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականը:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, տոնելով 5 հաղթանակ, նվաճեց ոսկե գավաթը։ Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան:

60 կգ քաշայիններ Արմեն Մելիքյանը և Գևորգ Ղարիբյանը և 87 կգ Արթուր Շահինյանը պարտվեցին բրոնզե մեդալների համար պայքարում, իսկ Մաքսիմ Մանուկյանը դուրս մնաց պայքարից: