Ազատ խոսքՄամուլ

Արթնանալ է հարկավոր. էս ի՞նչ համատարած թմրածություն է». Ազատ Աբրահամյան

Արթնանալ է հարկավոր. էս ի՞նչ համատարած թմրածություն է». Ազատ Աբրահամյան

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«88-ի արցախյան հաղթանակն անհավանական էր թվում։

Ինչպես և սովետի փլուզումը, Հայաստանի անկախացումը, և այլն։ Այլ ժամանակնե՞ր էին, այլ իրավիճակնե՞ր…

Չկա նման բան։ Էսօր էլ գուցե շատ բաներ անհավանական են թվում, բայց էլի՝ որևէ անհնարին բան գոյություն չունի։ Հարկավոր է միայն միասնական լինել,

Հասկանալ՝ գիտակցել, ու բռունցքվել… Խնդիրը սրանում է։ Կարո՞ղ ենք արդյոք մեր նեղ անձնայինը ստորադասել համընդհանուրի, ազգայինի, պետականությանը։

Թե չէ՝ մեր «հանգրվանը» մոտ է… Իսկ, եթե կարողանանք, հարկավոր է գոյության կռվի դուրս գալ։ Սոսկ խոսքեր չեն… Էնպես բաժան-բաժան կանեն, որ չենք էլ հասցնի հասկանալ։ Բալամ, արթնանալ ու արթնացնել է հարկավոր, էս ի՞նչ համատարած թմրածություն է…»:

Կիսվել էջում