«Արեգս կաթողիկոս է դառնալու». Հայկ Պետրոսյանի որդու 1-ամյակն ու ատամհատիկը․ ֆոտո

Հայկ Պետրոսյանի կրտսեր որդին արդեն մեկ տարեկան է: Ծնողներն այդ առիթով գունեղ խնջույք են կազմակերպել, որի մանրամասներն ու լուսանկարները տրամադրել են Bravo.am-ին:

«Այս մեկ տարվա ընթացքում մեր կյանքում շատ բան փոխվեց, սկսեցինք ավելի լավ գիտակցել ծնող լինելու հաճելի առաքելությունը: Արեգը մեր կյանք նոր գույներ բերեց: Մեր ընտանիքն էլ ավելի երջանիկ դարձավ, տունը նոր խինդով լցվեց»,- ասել է դերասանը:

Հայկ Պետրոսյանի որդու մեկամյակի խնջույքի նախապատրաստական աշխատանքներով հենց իրենք՝ ամուսիններն են զբաղվել. «Հիանալի օր անցկացրինք, հյուրերը շատ հարազատ մարդիկ էին, ովքեր մեզ հետ հավասար ուրախացան ու քեֆ արեցին: Ուրախ օրվա համար շնորհակալ եմ նաև մեր լավ ընկերներին, ովքեր ամեն հարցում օգնեցին մեզ»,- նշել է Հայկը:

Հայկ Պետրոսյան

Նույն օրը ծնողները կազամակերպել են նաեւ տղայի ատամհատիկի արարողությունը. «Ըստ նախնական ընտրության՝ Արեգս կաթողիկոս է դառնալու»։

Հայկ Պետրոսյան

Պետական կամերային թատրոնի դերասանը, խոսելով ստեղծագործական նորությունների մասին, ասել է, որ աշխատանքային բուռն շրջանում է:

Հայկ Պետրոսյան

Աղբյուր՝ bravo.am