Արգիշտի Քյարամյանը Շուշին հանձնելու օրը հանդիպել է մեր ջոկատի տղաներին. Լևոն Մնացականյան

Արգիշտի Քյարամյանը Շուշին հանձնելու օրը հանդիպել է մեր ջոկատի տղաներին. Լևոն Մնացականյան

168.am-ը գրում է․ «Ոչ միայն Շուշին, այլև ողջ Արցախը և ՀՀ-ից հանձնվող տարածքներն Ադրբեջանին են ծախվել Նիկոլ-Ալիև դավադրության արդյունքում»

Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը:

Նա նշել է, որ «Հայրենիք» կուսակցության ջոկատը Շուշիում կռվել է ՊԲ հրամանատարության ներքո. «Դա եղել է հոկտեմբերի վերջ, նոյեմբեր ամսվա սկզբին: Եթե հիշում եք՝ այս ժամանակ Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԱԾ տնօրենի հետ Շուշիից ուղերձով էր հանդես եկել, որ թուրքերն արդեն առավելագույնը 5 կիլոմետրի վրա են Շուշիից:

Հադրութը զիջվել էր, թուրքերը մոտեցել էին Շուշիին, բայց անգամ այդ պարագայում, եթե բոլոր կողմերից շրջափակվեր Շուշին, միջանցք չբացելու դեպքում հնարավոր չէր մտնել Շուշի: ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, չհանդիսանալով որևէ պետական պաշտոնյա, գտնվել է Արցախում՝ անհասկանալի պատճառներով: Նա հեռացվել էր պաշտոնից, բայց Շուշիում էր: Այնտեղ պատահական հանդիպել է մեր ջոկատի տղաների հետ:

Հայրենիք զորախումբ

Այդ ժամանակ ներկուսակցական հրահանգ կար, և մենք չէինք քննադատում իշխանություններին, մեկ բռունցք դարձած՝ պաշտպանում էինք մեր հայրենիքը: Արգիշտի Քյարամյանը հանդիպել է մեր տղաներին, բայց շատ տարօրինակ զուգադիպությամբ՝ նա Շուշին լքել է ավելի շուտ, քան «Հայրենիք» զորախմբի տղաները:

Բոլորին քաջ հայտնի է, որ նա Արցախը լքել է ինկասացիայի մեքենաներով, և ոչ մեկին մինչև հիմա պարզ չէ՝ որտեղ են անհետացել ԿԲ գումարները, որոնք պահվում էին Շուշիում:

Եթե ԱԱԾ նախկին տնօրեն հանդիսացող անձը լքում է որևէ տարածք, գոնե կարող էր Շուշիում կռվող մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվելու: Եթե դու կապի մեջ ես ՀՀ քաղաքական ղեկավարության հետ և գոնե ինչ-որ չափով տեղյակ ես, թե ինչ զարգացումներ են սպասվում, գոնե պետք է տեղեկացնեիր այդ ժամանակ Շուշիում գտնվողներին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում