Ազատ խոսք

«Արա, սա մեր երկրի ղեկավա՞րն ա եղել, լայեղ չի անում իրեն որպես պետական գործիչ պահել»․ Արտակ Հարությունյան

Արա, սա մեր երկրի ղեկավա՞րն ա եղել, լայեղ չի անում իրեն որպես պետական գործիչ պահել։ Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ինչ ուզեմ, էն էլ ասելու եմ, ու ԴՈՒ էլ նստած լսելու ես»։ Սա Ռոբերտ Քոչարյանի՝ պետության գլխավոր դատախազին ուղղված խոսքն է։

Ոմանք սա գնահատել են որպես դուխով խոսք, որպես Քոչարյանի՝ իրեն տղավարի պահելու խոսք։

Մի հատ կենտրոնացեք։

Սա մեր հանրապետության, ոչ բարով, երկրորդ նախագահի խոսքն ա։ Մեր երկիրը 10 տարի ղեկավարածի խոսքը։ Ով նույնիսկ էս դեպքում լայեղ չի անում իրեն որպես պետական գործիչ պահել։

Չկա տարրական էթիկայի նորմերը պահելը, պետական ինստիտուտի՝ դատախազության նկատմամբ հարգանք պահելը։

Արա, սա մեր երկրի ղեկավա՞րն ա եղել»:

Կիսվեք էջում