Արա դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Արա դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում: Էդ սոցիալական բունտերից դուք վախեցեք, որովհետև դա որ եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտին զոհ ա դառնալու, առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակներն ու բենթլիներն են դառնալու սոցիալական բունտի զոհ։

Մի նրբություն չեն արձանագրել. մեր հանրահավանքներն էլ են արգելված այդ տրամաբանությամբ:

Հենա, տեսանք ձեր արած հանրահավաքը. կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարողանում հավաքել՝ կեսին սպառնալով և այլն: Գալիս եք առանց դիմակների կանգնում, ասում եք՝ չկա կորոնավիրուս:

Հիմա էլ ամաչում եք ասել, որ կորոնավիրուսով են վարակվել: Հանրահավաք կանենք, էս կանենք. բա որ մենք արինք հանրահավաք: Դուք մեզ եկել, հանրահավաքո՞վ եք վախեցնում, ա՛յ քեզ բան: Դուք եկեք մեզ փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ, ձեր կրթական ցենզով»:

Տեսանյութը ստորև