Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, նա հարցաքննվել է

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, նա հարցաքննվել է։ Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով:

Արա Բաբլոյանն այսօր հարցաքննվել է և այս պահին նա դեռևս ՀՔԾ-ում է: